Գերագույն Ռադայի մոտ տեղի ունեցող խռովությունների արդյունքում զոհվել է մեկ մարդ, վիարվորվել՝ 130-ը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը: Զոհերից երկրորդը ստացված վերքերի արդյունքում մահացել է այսօր:
Ազգային Գավրդիայի զինվորը զոհվել է պայթած նռնակից ստացված վերքերի արդյունքում: Վիրավորներից 6-ը գտնվում են ծանր վիճակում:
Այս բախումները սկսվել են երեկ, այն բանից հետո, երբ խորհրդարանի կողմից առաջին ընթերցումով ընդունվեց ապակենտրոնացման մասին օրենքը: