Այսօր նորաստեղծ ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարում ելույթ ունենալով ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հաջողություն մաղթեց կուսակցությանն ասելով. «Նաև ուզում եմ հաջողություն մաղթել Երևանի ավագանու ընտրություններին»:

«Այսօր մեր երկիրը հայտնվել է համակարագային ճգնաժամի մեջ»,-ասաց Ստեփան Դեմիրճյանը և հավելեց, որ աճել է արտագաղթը, աղքատության թիվը և որոշ տվյալների համաձայն բնակչության 40 տոկոսն ուզում է արտագաղթել:

Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ ՀԺԿ-ն պատրաստ է համագործակցել նորաստեղծ ՀԱԿ կուսակցության հետ, ինչպես նաև ՀԱԿ դաշինքի մյուս կուսակցությունների հետ:

Մյուս քաղաքական ուժերի հետ էլ պատրաստ է ՀԺԿ-ն համագործակցել:

Ըստ Ստեփան Դեմիրճյանի` Հայաստանում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ և իշխանության որակի փոփոխություն.

«Ընդդիմադիր ուժերը պետք է համատեղեն իրենց ջանքերը»,-ընդգծեց Ստեփան Դեմիրճյանը: