Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է «մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի չկայացած տրանսֆերը մադրիդյան ակումբ.
«Մենք բարձր մակարդակի 2 դարպասապահ ունենք: «Բետիսի» հետ խաղի ժամանակ Կեյլորը զգաց երկրպագուների սերը: Ես գոհ եմ «Ռեալի» կազմից: Այլ ակումբների խաղացողների մասին խոսելը սեփական դարպասապահների նկատմամբ անհարգալից վերաբերմունք կլիներ:
Ես չեմ խոսել Դե Խեայի հետ և չգիտեմ՝ նա ինչպես է վերաբերվում ստեղծված իրավիճակին, բայց կյանքը շարունակվում է: Այսպիսի իրավիճակում յուրաքանչյուրը կարող է հայտնվել: Կյանքում ավելի կարևոր բաներ կան: Նա պետք է շարունակի համառորեն աշխատել, որպեսզի մնա իր մակարդակի վրա», — ասել է Ռամոսը: