2015 թվականի ամռանը անգլիական Պրեմիեր լիգայի ակումբները տրանսֆերների վրա ռեկորդային՝ 1.233 մլրդ եվրո են ծախսել և վաստակել 661 մլն:

Նորեկների վրա ամենից շատ գումար ծախսել է «Մանչեսթեր Սիթին» (208.5 մլն եվրո), իսկ ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատը շահել է «Մանչեսթեր Յունայթեդը» (98.8 մլն եվրո):

«Քաղաքաբնակները» 135.3 մլն եվրոյի կորուստ են ունեցել: «Սաութհեմփթոնը», չնայած ամռան ընթացքում ծախսած 57.3 մլն-ին, այս տարի լիգայի ամենախնայող ակումբն է. նրանց  ընդհանուր կորուստը կազմել է 4.4 մլն եվրո: