Գյումրեցի 1-ին կարգի հաշմանդամ Րաֆֆի Հովհաննիսյանն իր կնոջ հետ միասին հայտնվել է անելանելի դրության մեջ: Անցած մեկ տարում նա զրկվել է երկու ոտքից: Իսկ սոցիալական նպաստների տրամադրման ոլորտում այսպես կոչված բարեփոխումներից հետո նրանց ընտանիքը ՝ հաշվառման հետ կապված խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ զրկվել է նաև սոցիալական նպաստից:

Ամուսինները մեկ տարի է` ժամանակավորապես բնակվում են հարազատներից մեկի վարձակալած խարխուլ և անձրևի կաթոցներից անպաշտպան, բառիս բուն իմաստով խոնավ մի խրճիթում, որը սեփականատերը քանդելու պատճառաբանությամբ պահանջում է անհապաղ ազատել: 

Այս ընտանիքը թեև երկրաշարժին կորցրել է բնակարան, սակայն բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում ընդգրկված չէ, քանի որ նախկինում ստացել է բնակարանի գնման վկայագիր (ԲԳՎ):
 
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: