Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս ամառվա 12 գլխավոր տրանսֆերները, որոնք այդպես էլ չկայացան:
1. Դավիդ դե Խեայի տրանսֆերը Մադրիդի «Ռեալ» ձախողվեց վերջին րոպեին:

2. Գարեթ Բեյլի համար «Մանչեսթեր Յունայթեդը» շուրջ 100 մլն եվրո էր առաջարկում, սակայն մադրիդցիները բացասական պատասխան տվեցին:

3. Բասիան Շվայնշտայգերի կողքին «Մաչեսթեր Յունայթեդը» ցանկանում էր տեսնել նաև Թոմաս Մյուլլերին:

4. Ջոն Սթոունսը խնդրեց իրեն «Չելսի» թողնել, բայց «Էվերտոնը» պատասխանեց՝ ոչ:

5. Էդիսոն Կավանին կարող էր «Արսենալում» մրցակցության մեջ մտնել Օլիվյե Ժիրուի հետ, բայց կշարունակի Զլատան Իբրահիմովիչի հետ խաղալ «ՊՍԺ»-ում:

6. Կարիմ Բենզեման «Արսենալի» կենտրոնական պաշտպանի թեկնածուներից մեկն էր:

7. Սայդո Բերախինոն նույնիսկ շանտաժի էր ենթարկում «Վեսթ Բրոմվիչի» ղեկավարությանը՝ «Տոտտենհեմ» տեղափոխվելու համար:

8. «Յուվենտուսը» Պոլ Պոգբային 75 մլն եվրոյով «Չելսիին» չտվեց:

9. Ակսել Վիտսելի տեղափոխությունը «Միլան» հետաձգվեց մինչև ձմեռ, քանի որ «Զենիթը» չկարողացավ վերջինիս փոխարինող գտնել:

10. Էզեկիել Գարայը «Չելսիի» ցուցակում էր, բայց արդյունքում «ազնվականները» ձեռք բերեցին «Նանտի» ֆուտբոլիստ Պապի Ջիլոբոջիին:

11. Անդրեյ Յարմոլենկոյով հետաքրքրված էր Եվրոպայի կեսը, բայց Կիևի «Դինամոն» որոշեց պահել նրան:

12. Ալեքսանդր Կոկորինը «Դինամոյից» ո՛չ «Զենիթ» տեղափոխվեց, ո՛չ էլ եվրոպական որևէ ակումբ:



