«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանի կինը՝ Էվելինա Ավետիսյանը, նախորդ տարի 2 տարբեր աղբյուրներից 100 հազար դոլարի չափով նվիրատվություն և դրամական օգնություն է ստացել: Այս ուշագրավ տեղեկությանը ծանոթանում ենք Բարձրագույն պաշտոնատար անձնաց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված՝ Էվելինա Ավետիսյանի 2014թ. տարեկան հայտարարագրից: Թե ով է նվիրատուն, հայտարարագրում նշված չէ:

Էվելինա Ավետիսյանը նախորդ տարի 25 հազար ԱՄՆ դոլարի չափով ավելացրել է իր ներդրումները, հասցնելով դրանք 40 հազար դոլարի: Արդարադատության նախարարության էլեկտրոնային ռեգիստրի կայքից տեղեկանում ենք, որ Էվելինա Ավետիսյանի անունով մեկ ձեռնարկատիրական ընկերություն է գրանցված: 2014թ. Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի կնոջ դրամական միջոցներն աճել են 40 հազար դոլարով՝ 10 հազարից դառնալով 50 հազար դոլա»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: