18-ամյա հույն դարպասապահ Ստելիոս Մարկուսիսը մահացել է մարզման ժամանակ:
«Վերիայի» հիմնական կազմի մարզման ժամանակ դարպասապահը կորցրել է գիտակցությունն ու ընկել խոտածածկին:
Մարկուսիսին անհապաղ հիվանդանոց են տեղափոխել, բայց բժիշկները չեն հասցրել փրկել վերջինիս կյանքը:
Ert.gr-ի փոխանցմամբ՝ 18-ամյա դարպասապահի մոտ սրտի կաթված է եղել: