«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Այսօրվանից Հայաստանում եռօրյա զորավարժություններ են սկսում: Իհարկե, նմանատիպ պրոֆիլակտիկ միջոցառումներ էլի են անցկացվել Հայաստանում, բայց դրանք ղեկավարվել են ՀՀ պաշտպանության նախարարի ու ՀՀ նախագահի աշխատակազմի որևէ ներկայացուցչի կողմից:

«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ այսօրվանից մեկնարկող «ռազմական օպերացիան» ղեկավարելու է անձամբ Սերժ Սարգսյանը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար: Զորավարժությունների ընթացքում տարբեր իրավիճակներ են «բեմադրվելու»՝ սկսած թուրք-քրդական բախումների սրման գագաթնակետից, մինչև մեզ համար ամենօրյա ռազմական գործողությունները՝ հայ-ադրբեջանական սահմանին:

Եվ հայրենի պաշտոնյաները պետք է կարողանան իրենց ճիշտ, ճկուն ու խիզախ դրսևորել՝ յուրաքանչյուրը կատարելով իր առաքելությունը: Ինչպես հայտնել էինք՝ ՀՀ Կառավարության աշխատակազմի ու նախարարությունների արական սեռի ներկայացուցիչները հերթափոխով գիշերելու են աշխատավայրում՝ առանց համացանցի ու անլուրջ ֆոտոսեսիաների»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: