Այսօր առավոտյան սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Երեկ՝ սեպտեմբերի 2-ի երեկոյան հակառակորդը կրակահերթի տակ էր պահել ամբողջ Տավուշի մարզը, ինչի արդյունքում վիրավորվել են 2 քաղաքացիականներ: Պարոն Հովհաննիսյանը նշեց նաև, որ հակառկորդի դրսևորած նման ինտենսիվության պատճառները կարող են բազմաթիվ լինել:
Վիրավորների մասին մեզ տեղեկություն հաղորդեց Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը: Նա ասաց, որ վիրավորներից մեկը 23 տարեկան, մյուսը՝ 42: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, ամեն ինչ նորմալ է: Վնասվածքները եղել են բեկորային:
Նշենք նաև, որ երեկ հակառակորդի կրակոցներից վիրավորվել էին 2 ժամկետային զինծառայող, երկուսի վիճակն կայուն էր: Վիրավորներից մեկը 22-ամյա Գոռ Գրիգորյանն է, մյուսը՝ 19-ամյա Վլադիմիր Գևորգյանը: