Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Գարեգին Նժդեհի հրապարակի հարակից տարածքում գործող առևտրի սրահների սեփականատերերը հայտնվել էին Երևանի քաղաքապետարանում, քանի որ հերթական հարվածն էր հասցվում նրանց գրպաններին:
Նրանք երեկ քաղաքապետարանում էին, սակայն չստացան հստակ պատասխան:
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, քաղաքապետարանի և թաղապետարանի աշխատակիցները կրկին գնացել են տվյալ առևտրի սրահների տարածք և ապամոնտաժել խանութից ընդհամենը 30 սմ դուրս գտնվող սեղանիկները: Սեփականատերերին զգուշացվել է. եթե ինքներդ չհեռացնեք, դա կանենք մենք: Եվ այդպես էլ եղել է...
Այժմ, զայրացած առևտրականները գտնվում են Շենդավիթ վարչական շրջանի թաղապետարանում՝ պահանջելով հանդիպում ղեկավարի հետ: Սակայն նրանց պահանջը մերժվել է: YerevanNews.am-ի թղթակիցը հայտնում է, որ թաղապետարանում սկանդալ է, վեճ աշխատակիցների և առևտրականների միջև:
Նրանց, սակայն, հաջողվել է ճեղքել դիմացդրությունը...
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Տեսանյութը՝ շուտով: