Ինչպես հայտնել ենք, հակառակորդը արդեն քանի օր է դրսևորում է աննախադեպ ինտենսիվություն: Երեկ՝ սեպտեմբերի 3-ի երեկոյան Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը գտնվում էին կրակահերթի տակ, ինչի հետևանքով հայկական կողմը ունի 4 վիրավոր: Այս մասին YerevanNews.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Զոհեր չունենք: Կա 4 վիրավոր՝ 3 քաղաքացիական և մեկ զինվորական, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Վիարվորներից մեկը պայմանագրային զինծառայող է: Այժմ սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցների հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող՝ 1975թ-ի ծնված Հայկ Կառլենի Դևոյանը: