Հայ-ադրբեջանական սահմանագծում առկա լարվածությանն արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Վերջինս իր թվիթերյան էջում թողել է հետևյալ գրառումը.
«Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը հայտնում են ականանետերի և ծանր զինատեսակների օգտագործման մասին: Եթե այս ամենը համապատասխանում է իրականությանը, ապա սա վտանգավոր լարվածություն է: Մենք պետք է աշխատենք Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման համար»: