Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Ադրբեջանի Օգուզի շրջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել: Այդ մասին տեղեկացնում է Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայությունը: Այս անգամ ցնցումները գրանցվել են 14:38-ին, սակայն թույլ են եղել:
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Շեքիում՝ 20 կմ խորության վրա:
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 4-ին, տեղական ժամանակով ժամը 08.49-ին (Գրինվիչի ժամանակով` 04.49-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 47.420 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան), օջախի 30 կմ խորությամբ և 5.3 մագնիտուդով երկրաշարժ: