Ուկրաինայի 24-րդ տուրի շրջանակներում Դոնեցկի «Շախտյորը» «Դոնբաս Արենայում» ընդունել էր «Զարյային»։

«Հանքափորները» մեծ դժվարությամբ հաղթել են հյուրերին՝ միայն վերջին րոպեներին կարողանալով գրավել մրցակցի դարպասը։

81-րդ րոպեին անկյունային հարվածից հետո գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ Սերգեյ Կրիվցովը։ 89-րդ րոպեին աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով 22 գոլով կրկնեց Ուկրաինայի առաջնությունների ռմբարկուների ռեկորդը։ Ավելացված ժամանակում խաղի վերջակետը դրեց Լուիս Ադրիանոն։

Տեղեկացնենք, որ Ռեկորդը պատկանում են Սերգեյ Ռեբրովին (1998) և Մաքսիմ Շացկիխին (2003)։

sportarmenia.com