Իրկուտսկի 33 ամյա բնակիչ Վիտալի Շախնազարովը արդեն երկու ամիս է միևնույն ժամին գալիս է 80 համարի ավտոբուսի կանգառը,որտեղ ծանոթացել է իր կյանքի կեսին:

«Ես պատահաբար նրան բռթեցի, այնուհետև ժպտացինք, զրուցեցինք և դուրս եկանք այս կանգառում: Մի քիչ զբոսնելուց հետո որոշեցինք կրկին հանդիպել, սակայն ես այնքան շփոթված էի, որ չվերցրեսի այդ աղջկա հեռախոսահամարը, սակայն ամեն դեպքում ես հաջորդ օրը եկա և սպասեցի նրան մինչ երեկոյան ժամը տասը>,- այս մասին Lifenews-ին ասել է Վիտալին :
Երբ Մարիան չի եկել այդ օրը, Վիտալին ինքն իր առջև խոստացել է ինչ գնով էլ լինի գտնել այդ աղջկան: Նա տեղադրել է հայտարարություններ քաղաքի համացանցային ֆորումներում, իսկ ինքը ամեն օր սկսել է գալ այն կանգառ, որտեղ հանդիպել է Մարիաննաին վերջին անգամ:
«Ես երբևիցե չեմ հավատացել առաջին հայացքից սիրուն, սակայն այժմ մինչև ականջներս սիրահարվել եմ»,- պատմել է Վիտալի Շախնազարովը: