ԼՂՀ-ադրբեջանական սահմանային գծում իրավիճակը սուր է, սակայն վերջին տարիների միտումների շրջանակներից դուրս չի գալիս: Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշեց, որ նման ակտիվ գործողությունները դեռրս կշարունակվեն Ադրբեջանի կողմից:

Նա մասնավորապես ասաց, որ կլինեն հարձակումներ Ադրբեջանի կողմից, և կլինի հակահարված Հայաստանից:

Ալեքսանդր Իսկանդարյանը խոսեց նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստան կատարած այցի մասին՝ ասելով, որ այն ծրագրված էր:

Նշենք, որ սեպտեմբերի 6-ին` ժամը 01:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում տեղի ունեցած արտակարգ պատահարի արդյունքում մահացել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Արտյոմի Հարությունյանը: