Լաս Վեգասում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում իրենց ելույթներն ավարտեցին հունահռոմեական ոճի հայազգի ըմբիշները:
98 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն:
Վճռորոշ գոտեմարտում գյուրմեցին 3:0 հաշվով հաղթեց Իրանը ներկայացնող Ղասեմ Ռեզաեին՝ պաշտպանելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Խաղային առաջնության առաջին օրը ելույթ ունեցան նաև 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը և 75 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը, ովքեր պարտվեցին բրոնզե մեդալի համար պայքարում: