«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում վերջին շրջանում իրավիճակը բավականին լարված է:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշված հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը իր «ենթակայության» պատգամավորների նկատմամբ սկսել է «պատժամիջոցներ» կիրառել: Նա հանձնաժողովի անդամների բացակայությունները արձանագրում է և այդ մասին տեղեկացնում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, որպեսզի վերջինս հրահանգի համապատասխան օրենսդիրի աշխատավարձից պահում կատարել: ՀՀ օրենսդրությամբ նման կարգ նախատեսված է, սակայն որպես կանոն՝ հանձնաժողովներում այն չի կիրառվում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: