Ինչպես գիտենք, Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի հայկական կողմին մատակարարվող գազի գինը 25 դոլարով նվազեցվելու է ՝ հասնելով 165 դոլարի:
Սահմանային գազի իջեցումը սակայն չի ազդելու սպառողների կողմից օգտագործվող գազի սակագնի վրա, որն էլ առաջացրել էր որոշակի տարակուսանք և դժգոհություն:

Այնուամենայնիվ, առկա է հստակ և փաստարկներով լի պատճառ:

Առաջին հերթին, այս համաձայնագրով լուծվում է երկու խնդիր: Մի կողմից կանխվում է Հայաստանի տնտեսության վրա բացասական ազդեցությունը, իսկ մյուս կողմից «Գազպրոմ Արմենիային»
հնարավորություն է տրվում կատարել գազամատակարարման համակարգի անխափան ու հուսալի շահագործման համար անհրաժեշտ աշխատանքները։

Նոր սակագինը թույլ կտա փոխհատուցել այն ֆինանսական կորուստները, որոնք «Գազպրոմ Արմենիան» կրում է Հայաստանի շուկայում արտարժույթի տատանումների պատճառով։

Մեկ այլ դժգոհությունը կայանում է այլ մի քանի երկներում գազի սակագնի ցածր լինելով: Այն ևս ունի փաստարկված պատասխան: Մասնավորապես ավելի ցածր սակագին ունեցող Ուկրաինան ունի իր սեփական գազը, և հանդես է գալիս որպես գազարդյունահանող երկիր: Մեկ այլ պետություն՝ Բելառուսը, համարվում է նավթարդյունաբերող և տարանցիկ պետություն : Հենց դրա հաշվին է որ սակագները սուբսիդավորվում են պետության կողմից:

Նույնը կարելի է ասել Վրաստանի մասին, որը գազի տրանզիտից եկամուտ ստանալով, կարողանում է սուբսիդավորում իրականացնել:
Այլ կերպ ասած, սահմանային գազի սակագնի իջեցումը կնպաստի սպառողների համար գործող ներկա սակագնի տատանման ռիսկայնության նվազմանը, գազատար խողովակների արդիականացմանը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների անխափան աշխատանքին:

Արմեն Վարդանյան՝ ֆեյսբուք