Ընդդիմության ղեկավար Կապրիելասը հրաժարվում է ընդունել Վենեսուելայի ընտրությունների արդյունքները, որտեղ հաղթանակ էր տարել Մադուրոն:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած ընտրությունների ժամանակ հաղթանակ էր տարել իշխող կուսակցության թեկնածու Նիկոլաս Մադուրոն: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` հղում կատարելով քվեարկության պաշտոնական տվյալներին:
Ազգային ընտրական խորհուրդի տվյալներով Մադուրոյի օգտին քվեարկել են ընտրողների 51 %-ը, իսկ նրա հակառակորդ Էնրիկե Կապրիլեսի օգտին քվեարկել է 49 %-ը: Սակայն չի նշվում, թե այս արդյունքները նախնական թե վերջնական տվյալներ են:
«Մենք այսօր կարող ենք ասել, որ արդար հաղթել ենք ընտրություններում»,- հայտարարել է Մադուրոն պաշտոնական տվյալների հրապարակելուց հետո:
Սակայն ընդիմության առաջնորդ Կապրիելասը հրաժարվել է ընդունել ընտրությունների արդյունքները` դրանք համարելով կեղծված: Նա նշել է ընդունել ընտրությունների վերջնական արդյունքները մինչ ձայների լիակատար վերահաշվարկ: Կապրիելասը, իր ուղերձը հղելով Մադուրոյին, նշում է«Այսօր գլխավոր պարտվածը Դուք եք, քանի որ բնակչությունը չի սիրում Ձեզ»:
Կապրիելասը արդեն ապրիլի 14-ին ընտրությունների ժամանակ հայտարարել էր, որ իշխող կուսակցությունը պատրաստվում է կեղծիքների դիմել: Բացի դա ընդդիմությունը մեղադրել է իշխանությանը անօրինական նախընտրական արշավ անցկացնելու մեջ:
Վաղաժամ նախագահական ընտրությունները Վենեսուելայում տեղի է ունեցել ապրիլի 14-ին այն բանից հետո, երբ հերթական ընտրություններում հաղթանակ տարած Ուգո Չավեսը մահացել էր 2013 թվականի մարտին երկարատև հիվանդությունից: Չավեսի մահից հետո նախագահի պարտականությունները կատարում էր Նիկոլաս Մադուրոն: