ԱՄՆ նախկին նախագահ 66 ամյա Ջորջ Բուշ կրտսերը առաջին անգամ պապիկ է դարձել: Ինչպես տեղեկացնում է The Washington Post ապրիլի 14-ին Բուշի աղջիկ Ջենա Բուշ Հեյգերը և նրա ամուսին Հենրի Հեյգերը աղջիկ են ունեցալ:

Նախկին նախագահի թոռը ծնվել է Նյու Յորքի հիվանդանոցում տեղական ժամանակով 20:43: Նրա անվանել են Մարգարեթ Լորա Միլա Հեյգեր իր տատիի պատվին: Բուշը ասել է,որ արդեն այցելել է աղջկան և թոռան: Նախկին նախագահի խոսքերով նրանք իրենց լավ են զգում:

Ջենա Բուշը Ջորջ Բուշի երկվորյակ աղջիկներից մեկը և նրա ամուսինը Վիրջինյան համալսարանի ասպիրանտ Հենրի Չեյս Հեյգերը, ամուսնացել են 2008 թվականի  մայիսին: Ջենան այժմ 31 տարեկան է, իսկ ամուսինը 34 տարեկան:

Ամուսնությունից հետո Ջենա Բուշը հայտարարել է, որ պլանավորել է երեխաներ ծննդաբերել միայն մի քանի տարի անց: Բուշը բազմիցս նշել է, որ երազում է թոռներ ունենալ: