«Իշխանություններն իրենց ավանդական մեթոդներով փորձում են ամեն գնով խոչընդոտել սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի համար ձևավորված «Չենք անցկացնի» նախաձեռնության համաժողովի անցկացումը:

Այս օրերին երևանյան մի շարք հյուրանոցներ հրաժարվել են համաժողովի անցկացման նպատակով դահլիճ տրամադրել նախաձեռնությանը:
Հիմնական պատճառաբանությունը մեկն է՝ այդ օրերին իրենց բոլոր դահլիճները զբաղված են:

Նշենք, որ այս նախաձեռնության հետ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարելու պատրաստակամություն են հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը, Ստեփան Դեմիրճյանի՝ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնած Հիմնադիր խորհրդարանը»,- գրում է թերթը:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: