Երևանում բնակվող Նարինեն հայտնվել է ծանր կացության մեջ: Նա ստիպված է լինում իր 2-ամյա փոքրիկին իր հետ աշխատանքի տանել: Նարինեն մաքրում է մայրաքաղաքի փողոցները: Այդ ընթացքում նրա փոքրիկ դուստրը մնում է մանկասայլակի մեջ՝ նրանից քիչ այն կողմ: Կինը հարազատներ չունի և երեխային մանկապարտեզ տանելու հնարավորություն ևս չունի:
Լուսանկարը վերցված է Էդգար Հարությունյանի ֆեյսբուքյան էջից:
Նարինեին արդեն իսկ օգնության ձեռք են մեկնել բազմաթիվ սրտացավ մարդիկ: