Սկանդալները շարունակվում են ռուսական շոու բիզնեսի շուրջ։ Շատ տգեղ է ու ոչ վայելուչ կանանց ծեծկրտուքները, որը բազմիցս առկա է հանրահայտ մարդկանց կյանքում։

Տհաճ միջադեպի հերոս այս անգամ դարձավ ռուս երգչուհի Իրինա Դուբցովան։ Վերջինիս և քաղաքական գործիչ, պատգամավոր, «Газпром добыча Ямбург»-ի՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ի դուստր ընկերության մենեջեր Օլեգ Անդրեեւի դստեր՝ Դարյայի միջև ծագած վիճաբանության հետևանքով Դուբցովան ուղեղի ցնցում է ստացել։

Դարյան Նոր Ուրենգոյի օդանավակայանում այնպես ուժեղ է խփել Իրինային, որ երգչուհին մի քանի րոպե կորցրել է գիտակցությունը։Դուբցովան բժշկական հետազոտություն է անցել։ Երգչուհու մոտ ուղեղի ցնցում է ախտորոշվել և բուժման կուրս նշանակվել։