Արաբական լրատվամիջոցները հայտնում են, որ Գերմանիայում հարյուրավոր մուսուլման փախստականներ՝ Իրանից և Աֆղանիստանից, քրիստոնյա են մկրտվել, որպեսզի իրենց փախստականի կարգավիճակը հաստատեն Գերմանիայում և չվերադառնան իրենց երկրները: Այս երկրներում սա մեծ հանցագործություն է համարվում, երբ մուսուլմանը դառնում է քրիստոնյա։

Սակայն հայտարարվում է նաև, որ քրիստոնյա դառնալը փախստականների կարգավիճակի վրա անդրադառնալ չի կարող։ Մկրտվածների անունները չեն բացահայտվում: