Գաղտնիք չէ, որ սեպտեմբերի 7-ին ՀՀ նախագահի Ռուսաստան կատարած այցի ժամանակ` էներգետիկայի նախարարությունը և «Գազպրոմ» ընկերությունը պայմանագիր են ստորագրել բնական գազի գնի 24 դոլար իջեցման վերաբերյալ. այսինքն արժեքը նվազելու է 12.7%-ով:
Վերը նշված փոփոխությունը ինչպես նախապես հայտարարվել էր չի հանգեցնելու ՀՀ բնակչությանը մատակարարվող բնական գազի սակագնի իջեցմանը` պայմանավորված դրամի արժեզրկման հետևանքով «Գազպրոմ Արմենիա» ընկերության ծախսերի ավելացմամբ: Բայց և այնպես, այս որոշումը չպետք է դիտարկել որպես ոչինչ չնշանակող քայլ. քանի որ, եթե չլիներ այս պայմանագիրը, հնարավոր չէր լինի խուսափել բնական գազի սակագնի բարձրացումից բնակչության համար:
Հարկ է նշել, որ խոշոր ծավալի գազասպառողների դեպքում պատկերը այլ է և այս իջեցումը ուղղակի ձևով պետք է ազդի նրանց օգտագործած գազի գնի վրա, ինչը մուլտիպլիկատիվ էֆֆեկտով կտարածվի ամբողջ բնակչության վրա, քանի որ բնական գազը գնագոյացոնող ապրանք է: Այս ամենը հաշվի առնելով` կարելի է փաստել, որ, եթե բնական գազի գնի իջեցումը ուղղակի ձևով չի ազդելու բնակչության վրա, ապա անուղղակի ձևով, իհարկե, իր դրական ազդեցությունը ունենալու է:
Արմեն Վարդանյան՝ ֆեյսբուք