ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ընթացող Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն ազատ ոճայինները:
Մեր հավաքականը՝ Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ, Լաս Վեգաս է մեկնել հետևյալ կազմով.
Գարիկ Բասեղյան (57 կգ),
Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ),
Դավիթ Սաֆարյան (65 կգ),
Գրիգոր Գրիգորյան (74 կգ),
Մուսա Մուրթազալիև (86 կգ),
Էդգար Ենոքյան (97 կգ)
Լևան Բերիանիձե (125 կգ):
Այսօր՝ խաղային առաջին օրը կմեկնարկեն 65 կգ քաշային ըմբիշները:
Հայաստանն այդ քաշային կարգում կներկայացնի 2013թ. աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը: