Ֆեյսբուք սոցիալական ցանցում Անժելա Գևորգյանը գրել է.

Օլիգարխ Կարեն Վարդանյանը կոպիտ ոտնահարում է իմ և երեխայիս հանգիստ և առողջ պայմաններում ապրելու իրավունքը,կարճ ասած մեզ պատանդ է վերցրել մեր իսկ սեփական բնակարանում:Մենք՝ես և երեխաս զրկված ենք հանգիստ պայմաններում ապրելու իրավունքից,որովհետև մի օր օլիգարխի մտքին փչեց սրճարան կառուցել հենց մեր բնակարանի տակ:Կառուցեց 3 հարկանի օբյեկտ՝ 0 հարկում՝նկուղ-պահեստ,1 հարկում՝ խանութ,2 հարկում՝սրճարան--ՇԵՆՔ ՇԵՆՔԻ ՆԵՐՍՈՒՄ ՝խախտելով շինարարության բոլոր նորմերը,ինչի հետևանքով մեր տան պատերն ու ապակիները ճաքեցին,ես և երեխաս մի շարք լուրջ հիվանդություններ ձեռք բերեցինք:Այդ դժոխքը սկսվեց 2006թ. և շարունակվում է մինչ օրս:Ի դեպ ասեմ,որ այդ տարածքում նախկինում գործում էր տնտեսական խանութ՝1 բարձր հարկով,որը մեզ ընդհանրապես չէր խանգարում:
Դիմել եմ տարբեր ատյաններ և ստացել եմ նույնատիպ պատասխաններ,որոնք չեն համապատասխանում իրականությանը:Օրենքի այն խախտումները,որոնք երևում են անզեն աչքով և լսվում են անզեն ականջով,մեր չինովնիկները չեն տեսնում և չեն լսում:Քաղաքապետարանի չինովնիկները թույլ են տվել կառուցել ՇԵՆՔ ՇԵՆՔԻ ՆԵՐՍՈՒՄ՝այդ փոքր տարածքում տեղավորելով և' պահեստ,և' խանութ, և' սրճարան,ինչը թույլատրելի չէ:Ինչպե՞ս կարող էին նման բան թույլ տալ,թող գան, մեկ օր ապրեն մեր տանը,որ իրենց կաշվի վրա զգան այս ամենը:Մենք ապրում ենք ռազմի դաշտում,անտանելի պայմաններում և տարաբնույթ աղմուկի ներքո:Խանութ-սրճարանի աշխատանքի հետևանքով առաջացող աղմուկը տարբեր տեսակի հզոր սարքավորումների և ինքնաշեն վերելակի աշխատանքի արդյունքն է,էլ չեմ ասում անտանելի երաժշտությունը,որը մեզ հասնում է ոռնոցի տեսքով,շրխկոցը և դրխկոցը,երբ ապրանք են ստանում,և այդ ամենը տեղի է ունենում օրվա տարբեր ժամերին,իսկ գիշերը չենք կարողանում քնել օդափոխիչների և այլ սարքավորումներից առաջացող աղմուկի պատճառով:Օդափոխիչները տեղադրված են անմիջապես մեր պատուհանի տակ՝մեկն էլ չի 3 հատ,սրճարանից դուրս եկող աղտոտված օդը լցվում է մեր տուն,ի՞նչ է մենք պարտավո՞ր ենք շնչել այդ աղտոտված օդը,իսկ ամռան ամիսներին պայքարել միջատների դեմ,որոնք հավաքվում են սրճարանի վառ լուսավորության վրա և լցվում են մեր բնակարան,էլ չեմ ասում, որ այդ լուսավորությունը ահավոր տաքացնում է մեր առանց այդ էլ շոգ բնակարանը:Սրճարանը աշխատում է ժամը 8-ից 23-ը,մենք ստիպված ենք օրվա մեծ մասը անցկացնել դրսում,որովհետև հնարավոր չէ ապրել այդ պայմաններում:Մինչև ե՞րբ պետք է այս ամենը շարունակվի, մինչև ե՞րբ պետք է մեր չինովնիկները չտեսնեն և չլսեն այն,ինչ երևում է անզեն աչքով և լսվում է անզեն ականջով, թ՞ե պարզապես չեն ուզում տեսնել և լսել, որվհետև նրանք «Գրանդ Քենդի» շոկոլադ և պոնչիկ շատ են սիրում և չեն ուզում զրկվել այդ քաղցր հաճույքից: