Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլաս Մադուրոյին ընտրություններում հաղթանակ տանելու կապկցությամբ : Այս մասին հայտնում է Газета.ru` հղում կատարելով Կրեմլի մամլո ծառայությանը:
«ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ Նիկոլաս Մադուրոյի ղեկավարության ներքո Վենեսուելան կշարունակի ամրապնդել հարաբերությունները ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ, ինչպես նաև իր պատրաստականությունն է հայտնել հետագա կառուցողական բանակցությունների առաջխաղացմանը երկկողմանի և միջազգային տարբեր ասպարեզներում ի շահ երկու երկրների և բնակչության»,- նշված է մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով Մադուրոն, որին Չավեսը անվանել էր իրեն փոխարինող, ընտրվել է Վենեսուելայի նախագահ 50.76 % ձայնով: Ընդդիմադիրների ընդհանուր թեկնածու Էնրիկե Կապիլասը ստացել էր 49.97 % ձայն: