Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև, որով կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ԴԵՄ... Բանաձևի ընդունման մասին տեղեկությունը տեղադրված է կազմակերպության պաշտոնական կայքում... 365 պատգամավորներից 202-ը կողմ է քվեարկել այս բանաձևին... Բանաձևում փաստվում է, որ վերջին շրջանում աճել է ռեպրեսիաների թիվն Ադրբեջանում, որից ավելի շատ տուժում են իրավապաշտպանները և լրագրողները... Բանաձևի 17-րդ հոդվածով նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնյաների դեմ, ովքեր խախտում են մարդու իրավունքները...
Եվրախորհրդարանը պահանջում է Ադրբեջանից ՉԵՂՅԱԼ հայտարարել ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի փակման մասին որոշումը և շարունակել համագործակցել այդ կազմակերպության հետ... 21-րդ հոդվածում կոչ է արվում Եվրամիության երկրներից և Եվրամիության արտաքին հարաբերությունների համար պատասխանատուներից ԴԻՏՈՐԴՆԵՐ չուղարկել Ադրբեջան, որտեղ սպասվում են օրենսդիր մարմնի ընտրություններ... Դիտորդների մեկնումը Բաքու, ըստ բանաձևի հեղինակների, կօրինականացնի այդ ընտրությունների արդյունքները, որոնք անցկացվում են անասելի հալածանքների մթնոլորտում...
Հիշեցնեմ, որ այս բանաձևի հեղինակը Եվրախորհրդարանում Լիբերալ-դեմոկրկրատական խմբակցությունն է (ALDE)...
Հ.Գ. Նավթի գների սրընթաց նվազումը և Ադրբեջանի «արժեզրկումը» մեծ խնդիրներ են ստեղծում սուլթան Իլհամի համար, որը վերջին տարիներին նավթախավիարային դիվանագիտության միջոցով կարողանում էր շատերի բերանը փակել և երկիրը ղեկավարել այնպես, ինչպես կցանկանար... Ի.Ալիևը մտածում էր, որ այդպես էլ կշարումակվի... Սակայն մի շարք իրավապաշտպանների վտարումը երկրից, Յունուս ամուսիններին և լրագրող Հ.Իսմայիլովային 7-8 տարով բանտ «ուղարկելը», լրագրողներին ծեծելը և սպանելը ԽԻՍՏ արձագանք գտան Եվրոպայում...
Եվրոպացի լրագրողները Փարիզում Յունուսների մասին անհարմար հարցերով նույնիսկ ԳՐՈՀԵԼ էին Մեհրիբան Ալիևային, ով շատ արագ հեռացել էր «ՀԱՆԴՈՒՐԺՈՂ Ադրբեջանին» նվիրված ցուցահանդես-գյուղից, որը բացվել էր Լուվրի հարևանությամբ... Նավթադոլարները նվազում են, իսկ սեփական իշխանության համար կազմակերպված PR-ն էլ հակաPR է դառնում...
Սուլթան Իլհամի համար կենացները թանկանում են...
Գագիկ Համբարյան՝ ֆեյսբուք