Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն պարծանքով հայտարարում է թուրքական ինքնաթիռների գրոհների նվաճումների մասին, որոնք իրականացվել են օրերս՝ քրդերի ուղղությամբ։
Թուրքական բանակը կրկնապատկել է իր օդային գրոհները քրդական կենտրոնների վրան հատկապես այն դեպքից հետո, երբ քրդական ջոկատները սպանեցին 16 թուրք զինծառայողների՝ նրանց ռազմական ավտոմեքենաները պայթեցնելով։
Մյուս կողմից, արաբական լրատվամիջոցները հավելում են, որ երեկ թուրք զինծառայող է զոհվել թուրք-սիրիական սահմանի վրա՝ Սիրիայից արձակված կրակոծների պատճառով։