«Վերջերս ոստիկանությունը հատուկ հաղորդագրությամբ զգուշացրեց բնակչությանը տրանսպորտի մեջ կատարվող գողությունների ծավալի մեծացման մասին և հորդորեց զգոն լինել ու չդառնալ գրպանահատների զոհ:
Իրոք, մեկ-երկու անգամ անձամբ իմ աչքի առաջ են գրպանահատները փորձել ուղևորի պայուսակից որևէ արժեքավոր իր թռցնել: Բարեբախտաբար դա նկատվել է և կանխվել: Իսկ գրպանահատները պարզապես փախուստի են դիմել:
Հասարակական տրանսպորտում սովորաբար գողերի թիրախ են դառնում կանանց պայուսակները և տղամարդկանց գրպանները: Եթե գրպանահատին չի հաջողվում դրամապանակ փախցնել, ապա նրանք մխիթարվում են գոնե բջջային հեռախոս գողանալով:
Ի դեպ, ինչպես վստահեցնում են ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժանմունքում, գողերի համար դա իսկական արվեստի է վերածվել: Այսինքն՝ գրպանահատներն ամենայն մանրամասնությամբ գիտեն, թե գողանալուց հետո ինչ մեթոդներ կիրառեն, որպեսզի իրենց հնարավոր չլինի հայտնաբերել, ինչպես և որտեղ իրացնեն գողոնը»,- գրում է թերթը:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: