Թշնամին կրակոցներ է արձակում Տավուշի մարզում խաղողի այգիներում աշխատող խաղաղ բնակչության ուղղությամբ։ Իրավիճակը լարված է հատկապես Պառավաքար գյուղի շրջանում։ Բնակիչներից մեկի խոսքերով պատճառը խաղողաքաղն է, որը շուտով սկսվում է և կրակելով փորձում են վախեցնել կամ խոչնդոտել գյուղացիների աշխատանքին։ Իսկ հարցին, թե արդյոք ինչպես եք տեսնում այս ամենի լուծումը,  65-ամյա բնակիչը պատասխանեց, որ ամեն բան լավ կլինի։

YerevanNews.am-ը կապ հաստատեց Մովսես համայնքի գյուղապետի հետ՝ հասկանալու համար ինչպես է իրավիճակը նաև սահմանամերձ Մովսեսում, պարոն Ալավերդյանը փոխանցեց, որ այսօր առավոտյան ժամը 7-8-ը ընկած հատվածում կրակոցներ են եղել թշնամու կողմից, բայց գիշերը հանգիստ է եղել։