«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք: Ու դա բնական է: Քաղաքական գործընթացներին մասնակից լինելու համար անհրաժեշտ մեխանիզմներ տնօրինող, բայց մտավոր ցածր ունակություններով անհատն ինքնաբերաբար դառնում է որևէ զարգացման ուղղակի արգելակ: Մի բան, ինչն ակնհայտորեն երևում է արդեն վաղուց: Ցանկացած լուսավոր անհատ կամ ցանկացած լուսավոր գաղափար մեր երկրում հրապարակ իջնելուց միանգամից մոլեգնում է խավարի ուժը՝ աղաղակ, պիտակավորում, անվանարկում, «ես այսօր այստեղ եմ և ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ» մակարդակից վեր յուրաքանչյուր մտքի բռնաբարում»:
Այս խոսքերի հեղինակը Սերժ Սարգսյանն է, նկարում ձախից` կոստյումով, իսկ հասցեատերը՝ Գագիկ Ծառուկյանը` նկարում աջից, սպիտակ, սպորտային հագուստով: Բերված մեջբերումն ընդամենը մի հատված է Սերժ Սարգսյանի ելույթից, որը հնչել է այս տարվա փետրվարի 12-ին:
Ի դեպ, լուսանկարն արվել է երեկ, երբ Սերժ Սարգսյանն այցելել է Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում կառուցված օլիմպիական ավան»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: