«Մենք Արթիկ տուֆով, ջերմուկով,գիտական մտքով չենք կարող աշխարհը գրավվել»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը: Նա խոսեց մեր երկրում մշակութային կողոպուտից, շեշտելով, որ այսօր մենք մշակութային այնպիսի արժեքներ ենք կորցնում, որոնք անգնահատելի հարստություններ են, այնպիսի հարստությունները, որոնց շնորհիվ մենք կարող էինք աշխարհը գրավել:
«Գրքեր, նկարներ, անգնահատելի զարդեր են գողացվում, վաճառվում և դուրս տարվում մեր երկրից, և հիմնականում նրանք, որոնք շատ թանկ են »,-ասաց քրեագետը և իր ասածն ապացուցելու համար բերեց բազմաթիվ օրինակներ:
«Ալեքսանդր Մելիքյանի նկարներն են դուրս տարել, որոնք չափազանց թանկ են: Նրանց իրական արժեքը հասնում է մոտ 5մլն դոլարի»,-ասաց Գալոյանը:
Իսկ, որպեսզի այս նկարների ճակատագիրը բացահատվի և պարզ դառնա, թե դրանք հիմա որտեղ են, Գալոյանը սպասում է Երևանի ավագանու ընտրությունների ավարտին: Ավագանու ընտրություններին, քանի որ այն մարդը, ով կապ ունի որևէ կերպ այդ նկարների անհետացման հետ, հիմա գտնվում է քաղաքական պայքարի մեջ:
Ըստ Սերգեյ Գալոյանի հետաքննության` անգամ Մինասի նկարները մինչև նկարչի տան այլվելն անհետացել են.
«Ես հիմա ունեմ փաստեր և հանգիստ կարող եմ ապացուցել, որ նրա արհեստանոցն այրվել է այն ժամանակ, երբ նկարները դուրս են բերվել»,-ասաց քրեագետը:
Մեր երկրից ձեռագիր գիրք է տարվել, որի արժեքը 300 հազար դոլար է, սակայն մերոնք վաճառել են 18 հազար դոլարով, ինչը Գալոյանը աբսուրդ է համարում:
Գալոյանը հորդորում է այս խնդիրին մատերի արանքով չնայել ,քանի որ մեր երկրից անհետանում են այնպիսի արժեքներ, որոնցից երկրորդը չկա: