Հայաստանի պետականությանն  ամենամեծ հարվածը եղել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին և 2008-ի մարտի 1-ին, այլ ոչ  թե Պարույր Հայրիկյանի դեմ իրականացրած մահափորձի ժամանակ: Նման կարծիք ունի նախագահի էպեսգետ թեկնածու Վարդան Սեդրակյանը : «Սա ես գնահատում եմ հարված բուն նախընտրական քարոզարշավին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վարդան Սեդրակյանը:

Նախագահի թեկնածուն զարմացած է, որ Հանրապետական  գործիչներն այս օրերին հայտարարում են,  թե Պարույր Հայրիկյանն  անկախության խորհրդանիշն է, բայց Ազգային Ժողովում  նա մանդատ չունի.«Նա Շուշան Պետրոսյանի չափ չկա՞ր»,-նշեց նախագահի թեկնածուն: Ըստ նրա,  Պարույր Հայրիկյանի դեմ իրականացրած մահափորձը նախագահի երկու թեկնածուների ծրագրեր է խառնում : Դրանք Անդրիաս Խուկասյանն ու Սերժ Սարգսյանն են: Առաջինի դեպքում խնդիրներ են առաջանալու հացադուլի հետ կապված, իսկ երկրորդը` Սերժ Սարգսյանը, քարոզարշավի  նման ընթացք չէր կարող կանխատեսել.« Ամբողջ քարոզարշավի տրամաբանությունը փոխվեց»,- շեշտեց Վարդան Ղուկայսնաը:

«Սա հաստատ իշխանություններին պետք չէր, 8 թեկնածուներից որևէ  մեկին հոգուտ չի տալիս»,- ասաց բանախոսն ու անդրադառնալով  նախագահական ընտրությունները բոյկոտելու  կոչերին` շեշտեց.«Եթե բոլոր թեկնածուներն ինքնաբացարկ անեն, ես չեմ անի: Սերժ Սարգսյանին մենակ չեմ թողնի»:

Վարդան Սեդրակյանը մինչ Սահմանադրական Դատարանի որոշուման հրապարակումը բարոյական  չի համարում քարոզարշավի մասին  խոսելը: