Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 12-ին այցելել է հանրապետության հյուսիսային սահմանագծերից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: