Լաս Վեգասում ընթացող Ըմբշամարտի աշխարհի առաջնության ազատոճայինների պայքարի վերջին օրը մրցագորգ էին դուրս եկել Հայաստանի հավաքականի վերջին երեք ներկայացուցիչները.
Ընդամենը 1 րոպե 17 վայրկյանում 10-0 հաշվով հաղթելով Հարավաֆրիկյան հանրապետության ներկայացուցիչ Վիլիան Մեյերին՝ 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը նվաճեց 1/8-րդ եզրափակիչի ուղեգիր: Սակայն այստեղ բախտը չժպտաց Գրիգորյանին. հայ ըմբիշը 0:6 հաշվով պարտվեց կուբացի Լիվան Լոպեսին:
125 կգ քաշային Լևան Բերիանիձեն 1/16 եզրափակիչում 8:2 առավելության հասավ գերմանացի Նիկ Մաթյուինի նկատմամբ: Քառորդ եզրափակչի համար պայքարում 2:4 հաշվով պարտվեց Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Թահա Ակգուլին:
57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը հենց մեկնարկային գոտեմարտում 3:4 հաշվով պարտվեց թուրք Սեզար Ակգուլին: