Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում «Սպարտակը» հյուրընկալել էր «Ռոստովին»:
Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով՝ տանտերերի հաղթանակով: Միակ գոլի հեղինակը 28-րդ րոպեին դարձավ հոլանդացի կիսապաշտպան Քվինսի Պրոմեսը
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» մեկնարկային կազմում էր, սակայն 60-րդ րոպեին փոխարինվեց վնասվածքի պատճառով:
Նշենք նաև, որ «Սպարտակի» կազմում հանդես եկող մյուս ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը այս խաղի ընթացքում նույնպես մնաց «Սպարտակի» նստարանին:
Այս հաղթանակից հետո «Սպարտակը» ունի 6 միավոր և «Զենիթի» հետ տեղակայվել է 4-րդ հորիզոնականում: