Ռուսական НТВ-ն գտել է «Իսլամական պետության» գրոհայինների կողմից մահապատժի դատապարտված ռուս կնոջ, ով պատմում է, թե ինչպես կարելի է ազատվել նրանցից: Ահաբեկիչները նրան և նրա 3 երեխաներին դատապարտել են մահապատժի այն բանի համար, որ ամուսինը պատերազմում է իսլամիստների դեմ։
Կնոջ՝ Օլգայի խոսքով՝ իսլամիստներին կարելի է կանգնեցնել միայն մի դեպքում՝ եթե բոլորը միավորվեն նրանց դեմ։