Իսպանական InVictos-ն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Մխիթարյանն իր լավագույն պահերն է ապրում՝ Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուց հետո: Հայազգի ֆուտբոլիստն ուղղակի պայթեցնում է գերմանական ֆուտբոլը։ Իր խաղով նա ապացուցում է, որ գերմանական ակումբի պատմության ամենաթանկ տրանսֆերն իզուր չէր։
Մրցաշրջանի առաջին 9 խաղերում 26-ամյա ֆուտբոլիստը ցուցադրեց խաղ, որ սովոր ենք տեսնել Մեսսիի և Ռոնալդուի կողմից: Նա 9 խաղերում 16 անգամ է աչքի ընկել, ինչը հարձակվողական ոճի կիսապաշտպանի համար փայլուն արդյունքն է» - գրում է կայքը։
2015-16 մրցաշրջանի սկզբում Մխիթարյանը գրանցել է հետևյալ արդյունքը.
«Վոլֆսբերգ» - «Բորուսիա».1 գոլային փոխանցում,
«Բորուսիա» - «Վոլֆսբերգ». 3 գոլ, 1 գոլային փոխանցում,
«Խեմնիցեր» - «Բորուսիա». 1 գոլ, 1 գոլային փոխանցում,
«ԲորուսիաԴ.» - «Բորուսիա Մ.». 2 գոլ,
«Օդդ» - «Բորուսիա». 1 գոլ,
«Ինգոլշտադտ» - «Բորուսիա». 1 գոլային փոխանցում,
«Բորուսիա» - «Օդդ».1 գոլ, 2 գոլային փոխանցում,
«Բորուսիա» - «Հերտա».1 գոլային փոխանցում,
«Հանովեր» - «Բորուսիա». 1 գոլ: