Սեպտեմբերի 13-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանի Ռուբինյանց փողոցում: Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության պետ Արման Էդոյանը իր Lexus-ով մահացու ցրաերթի էր ենթարկել հետիոտնին:
Նախնական տվյալներով Ռուբինյանց փողոցի թիվ 17 շենքի բնակիչ, 53-ամյա Խորեն Մկրտչյանը, մոտ 28 մետր շպրտվել է և տեղում մահացել: Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության, դրա պետի և իրենց գործունեության մասին խոսել ենք բազմիցս: Մեկ անգամ չէ, որ նա հայտնվում է սկանդալային պատմության մեջ:
2013թ.-ին Հանրապետության հրապարակում երեխայի ծեծած չինովնիկը անհանգստություն է պատճառում նաև բազմաթիվ հայ գործարարների:
YerevanNews.am-ին հայտնեցին, որ ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ Քնչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2րդ մասով: Այն է. «Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը.
1. Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»: