Հայաստանի նախագահ ժամանել է Դուշանբե՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների նիստին, փոխանցում է Տաջիկստանի ԱԳՆ-ն:

Հիշեցնենք, որ վաղը՝ սեպտեմբերի 15-ին Դուշանբեում կայանալու է ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների նիստը, որին մասնակցում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: