ԵՄ մի շարք երկրներ հայտարարել են իրենց սահմանային հսկողությունն ուժեղացնելու մասին: Այսպիսի հայտարարություն են արել Գերմանիան, Ավստրիան և Չեխիան: Պատճառը՝ փախստականների չդադարող հոսքն է:

Այդ միջոցները հակասում են Շենգենյան համաձայնագրի սկզբունքներին, որոնք նախատեսում են դրանք ստորագրած երկրների միջև ազատ տեղաշարժ: Սակայն, միևնույն ժամանակ, Շենգենյան գոտու երկրները իրավունք ունեն ժամանակավորապես հսկողություն սահմանել ներքին սահմանների վրա:

Չեխիայի իշխանությունները խուսաթում են Ավստրիայի և Գերմանիայի միջև երկաթուղային հաղորդակցության ժամանակավոր դադարեցումից հետո փախստականների մեծ հոսքից: