«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԱԺ իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանը, նույն ինքը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի սանիկը, վերջերս մեկնել է ԱՄՆ:
Ըստ մեր տեղեկությունների, փաստաթղթերում որպես նրա մեկնելու պաշտոնական պատճառ նշված է՝ Կոլումբիայի համալսարանում ուսանելու հանգամանքը. այստեղ Հայկը սովորելու է մեկ տարի:
Միայն թե, մեկնելուց առաջ նա չի ազատվել պաշտոնից, այլ նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել:
ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել ԱԺ նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի թոռը՝ Գարեգին Պետրոսյանը»,- գրում է թերթը:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: