Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ՀՀ ԱԺ-ում ընթանում են Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումները: Ինչպես և սպասվում էր, քննարկումները բուռն են: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բարձրախոսը արդեն 2-րդ անգամ անջատեցին:

«Պարոն Սահակյան, Դուք ասացիք, որ Սերժ Սարգսյանը այստեղ ներկայացուցիչներ ունի, փաստաբանները պետք է ներկայացնեն նախագիծը: Ես ցանկանում են Ձեզանից ճշտել՝ ինչո՞ւ իրեն չհաջողվեց այստեղ ներկա գտնվել: Նույնիսկ այն ժամանակ, երբ տեղի է ունենում դատավարություն առանց ամբաստանյալի դատավարությունը չի կարող ընթանալ»,- այս խոսքը դահլիճում ծիծաղ առաջացրեց և Էդուրդ Շարմազանովը կարգադրեց անջատել խոսափողը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղի ունեցածին արձագանքեց՝ ասելով. «Ի՞նչ ասեմ...խելքի աշեցեք, մեկին տվել է, մեկին չի տվել»: