Ժաննա Ֆրիսկեի մահը ցնցեց ոչ միայն Ռուսանստանը, այլ ողջ աշխարհը։ Երիտասարդ ու տաղանդավոր երգչուհու հիվանդության մասին գիտեին շատերը, բայց հաղթահարելի էր թվում ամեն ինչ։
Մինչ օրս Ժաննայի ընտանիքի անդամները չեն կարողանում հարթել իրենց հարաբերությունները վերջինիս ամուսնու՝ Դմիտրի Շեպելևի հետ։ Ֆրիսկեի քույրը սոց. կայքերում հայտարարել է, որ նրանք մտադիր են երգչուհու հուշարձանը պատվիրել։
Նատալյան հայտարարել է, որ Ֆրիսկեի ամուսինը՝ Դմիտրի Շեպելևը, չի մասնակցում այս գաղափարի իրականացմանը։
«Թե ինչպիսին կլինի հուշարձանը կորոշենք ես, մայրս ու հայրս»,- հայտարարել է երգչուհու քույրը։