Նորաձև պահարանի ամենավառ աքսեսուարներից մեկը հանդիսանում է զուգագուլպան:
Վերջերս զուգագուլպայի օգտագործումը լայն թափ ստացավ: Հաճախ կարելի է տեսնել համարձակ աղջիկների, ովքեր իրենց ոճը համալրում են զուգագուլպայով: Տարածված կարծիք կա, որ այդ աքսեսուարը կարելի է կրել յուրաքանչյուր հագուստի հետ:Արդյո՞ք այդպես է:
Իրականում մասնագետները հաստատում են, որ, այո՛, այդպես է, բայց պետք է կրել զգուշորեն ու շատ ճիշտ համադրությամբ, բավական է մի փոքրիկ սխալ դետալ և ամեն ինչ կվերածվի անճաշակության: