Այսօր առավոտյան Թուրքիայից Հունաստանի Գոս կղզին ուղղված փախստականների նավի խորտակման հետևանքով խեղդամահ է եղել 22 մարդ, որոնցից 4-ը երեխա են։

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ այսօր ժամը 6։00-ին 211 փախստական փոխադրող նավ է խորտակվել, որը Թուրքիայի հարավ-արևմտյան շրջանից ուղևորվում էր դեպի Հունական Գոս կղզին։ Թուրքական ծովափից փրկարարները ջրից հանել են 22 խեղամահների դիեր, և շարունակում են փրկել մարդկանց։ Փրկվածներին տեղափոխել են Թուրքիա։

Նշենք, որ նման դեպք էր պատահել նաև երեկ: 2 մարդ խեղդամահ էր եղել Թուրքիայի Իզմիր քաղաքի ծովափում: Նրանք Հունաստան գնացող փոքր որսորդական նավով էին անցնում Միջերկրական ծովը։